Առողջության ապահովագրությունը հնարավոր է հաստատել ինչպես ԱՐՄԵԴ հավելվածով, այնպես էլ բժշկի օգնությամբ

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիներն ԱՐՄԵԴ-ում առողջության համընդհանուր ապահովագրությունը կարող են հաստատել ինչպես  համապատասխան հավելվածով, այնպես էլ պոլիկլինիկայի իրենց բժշկի օգնությամբ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՐՄԵԴ-ի տնօրեն Ավետ Մանուկյանը հայտարարեց, որ ապահովագրվող անձանց կամ բուժառուների համար ԱՐՄԵԴ հավելված ունենալու, դրանից օգտվելու պարտադիր պահանջ չկա, այն պարզապես լրացուցիչ հարմարություն է, օրինակ՝ տնից իրենց հեռախոսի միջոցով հաստատելու ապահովագրությունը։

«Ընդամենը հարմարության հարց է։ Եթե խոսքը գնում է, օրինակ, հաստատելու, վկայագիր ստանալու մասին, դա քաղաքացին կարող է անել ինչպես ինքնուրույն՝ ԱՐՄԵԴ հավելվածով, այնպես էլ կարող է անել բժիշկը՝ իր անունից»,-մանրամասնեց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է ԱՐՄԵԴ-ում գրանցվելուն, ապա տնօրենը պարզաբանեց, որ համակարգում ինքնաշխատ կերպով ընդգրկված են բնակչության պետական ռեգիստրում գտնվող բոլոր քաղաքացիները։

Նրա խոսքով՝ ԱՐՄԵԴ համակարգը հիմնվում և ինքնաշխատ օգտվում է պետական էլեկտրոնային բազաներում քաղաքացու մասին տեղեկություններից, այդ թվում՝ ապահովագրության կարգավիճակի փոփոխության առումով։

Մանուկյանը տեղեկացրեց, որ համընդհանուր ապահովագրության ներդրման մեկնարկից հետո մեծաթիվ քաղաքացիներ են մուտք գործել համակարգ՝ ապահովագրության իրենց կարգավիճակը ստուգելու համար։  

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով