Իրան

ԱՄՆ նախագահը հայտնել է Իրանի հետ խոսելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը հայտնել է Իրանի հետ խոսելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է խոսել Իրանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuetrs-ը, լրագրողների հետ զրույցում Թրամփը չի մանրամասնել որևէ երկխոսության բնույթի կամ ժամկետի մասին, ինչպես նաև չի ասել, թե Վաշինգտոնից ով կղեկավարի բանակցությունները։

Թեհրանի հետ հնարավոր քննարկումների մասին հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել է․«Ես դա պլանավորում եմ, այո»։

«Մենք այժմ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, և հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք օգտագործել դրանք»,- հարցի շուրջ ասել է ԱՄՆ նախագահը։

Reuetrs-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Թրամփը վերանայում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները, սակայն դեռ չի որոշել՝ հարվածել Իրանին, թե ոչ։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում