Եվրոպա

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային պատերազմում ցուցաբերած աջակցության համար

2 րոպեի ընթերցում

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային պատերազմում ցուցաբերած աջակցության համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ շնորհակալություն հայտնելով այդ երկրին պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Գերմանիան մեզ զգալի օգնություն է ցուցաբերել այս պատերազմի առաջին իսկ օրերից»,- նշել է Զելենսկին՝ ընդգծելով, որ դա մեծ նշանակություն ունի ուկրաինացիների կյանքերը փրկելու և ռուսական ագրեսիայից պաշտպանվելու տեսանկյունից։

Ուկրաինայի նախագահը բարձր է գնահատել գերմանական կողմի հետ համագործակցությունը։ «Եվրոպան ավելի ուժեղ է դառնում մեր համատեղ քայլերի և մեր պաշտպանությանը Գերմանիայի աջակցության շնորհիվ։ Հենց գերմանական Patriot և IRIS-T համակարգերն են, որոնք պաշտպանում են մեր էներգետիկ ենթակառուցվածքների և քաղաքների զգալի մասը։ Արդեն իսկ գործում է նաև կարևոր էներգետիկ աջակցության փաթեթ։ Յուրաքանչյուր նման քայլ Ուկրաինան ավելի ուժեղ է դարձնում։ Շնորհակալություն այս շոշափելի աջակցության համար։ Մենք քննարկեցինք հետագա համագործակցությունը և համաձայնության եկանք հաջորդ շաբաթ մեր երկրների և Եվրոպայում մեր գործընկերների միջև համատեղ աշխատանքի վերաբերյալ»,- նշել է Զելենսկին՝ նաև շնորհակալություն հայտնելով Գերմանիային Ուկրաինայի վերականգնմանը աջակցելու պատրաստակամության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում