Հայաստան

Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը՝ «Ֆեյսբուք»-ի գրառմամբ։

«Գերմանիան պատմական պատասխանատվություն է կրում Հոլոքոստի համար: Այս քաղաքակրթական խզումը հիշատակելը ու ապագային միտված հիշողության մշակույթի ձևավորումը շարունակում են մնալ բոլոր սերունդների հանձնառությունը»,-նշել է դեսպան Բուշը:

Դեսպանության փոխանցմամբ՝ նա նաև ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան կարևոր ներդրում ունեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու գործում՝ աջակցելով թանգարանային նոր ուղեցույցի և աուդիոգիդերի գերմաներեն տարբերակների ստեղծմանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում