Հայաստան

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է համաժողովին առնչվող կազմակերպչական և լոգիստիկ հարցեր

2 րոպեի ընթերցում

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է համաժողովին առնչվող կազմակերպչական և լոգիստիկ հարցեր

Կայացել է COP17-ի կազմկոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող կազմակերպչական և լոգիստիկ հարցեր։

Հանդիպումը վարել է Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, մասնակցել են վարչապետի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել COP17-ին նախապատրաստական աշխատանքների ընթացքին, հստակեցրել ենք առաջիկա քայլերը, ինչպես նաև՝ տարբեր գերատեսչությունների և պատասխանատու կառույցների միջև աշխատանքների բաժանումը։

Քննարկվել են յուրաքանչյուր գերատեսչության լիազորությունների շրջանակում գտնվող տեխնիկական մի շարք հարցեր, համաժողովի անցկացման վայրին և տեխնիկական ապահովմանը վերաբերող նախնական կազմակերպչական քայլերը, տեղեկատվական և աշխատանքային հոսքերի արդյունավետ կառավարման մեխանիզմներ։

Նիստի ընթացքում յուրաքանչյուր պատասխանատու ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո իրականացված աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները։

«COP17-ի արդյունավետ կազմակերպումը պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, այլև մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք, ժամկետների խիստ պահպանում և բոլոր ներգրավված կառույցների սերտ համագործակցություն։ Այս փուլում մեր առաջնահերթությունը հստակ գործողությունների պլանի ձևավորումն է և պատասխանատվությունների ճիշտ բաշխումը»,-նշել է նախարարը։

Քննարկումների արդյունքում նախանշվել են կոնկրետ քայլեր և ձեռք բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված COP17 համաժողովի կազմակերպման գործընթացի արդյունավետ իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում