Եվրոպա

Ֆրանկֆուրտի օդանավակայանը շուրջ 100 չվերթ է չեղարկել անբարենպաստ եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ֆրանկֆուրտի օդանավակայանը շուրջ 100 չվերթ է չեղարկել անբարենպաստ եղանակի պատճառով

Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանը հունվարի 26-ին գրեթե 100 չվերթ է չեղարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։

Ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ չեղարկումները հիմնականում կապված են անբարենպաստ եղանակային պայմանների հետ։

Ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել Գերմանիայի մի շարք շրջաններում։ Երկրի առանձին մասերում արձանագրվել են մինչև 30 սմ տեղումներ։

Առաջիկա օրերին ձյան ուժեղ տեղումներ են սպասվում Դանիայում և Լեհաստանում: Շվեդիայի հարավ-արևելքում վտանգավորության բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել անբարենպաստ եղանակի պատճառով. այն կգործի մինչև հունվարի 27-ը ներառյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում