Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի ավելի քան 830 հազար մանրաձուկ

1 րոպեի ընթերցում

Սևանա լիճ նախորդ տարի բաց է թողնվել իշխանի՝ շուրջ 836 հազար Ամառային և Գեղարքունի ենթատեսակի մանրաձուկ՝ նախատեսված 500 հազարի փոխարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման նպատակով պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվել են մանրաձկան բացթողնման աշխատանքները՝ նախատեսված 500 հազար հատի փոխարեն լիճ է բաց թողնվել շուրջ 836 հազար հատ Ամառային և Գեղարքունի ենթատեսակի մանրաձուկ՝ նախորդ տարվա 390 հազար հատի դիմաց»,-ասաց նախարարը:

Սևանի կողակի բնական պաշարները վերականգնելու նպատակով հավաքագրել են 3000 հատ ծնողական կազմ, որից ստացված մանրաձուկը 2027 թվականին բաց կթողնեն լիճ: Մաթևոսյանը սա աննախադեպ գործընթաց որակեց:

«Եվ նման ևս մեկ գործընթաց ենք սկսել: Առաջին անգամ գետային էկոհամակարգերում արժեքավոր ձկնատեսակների վերարտադրության համար հավաքագրվել է կարմրախայտի 2500 հատ  ծնողական կազմ, արհեստական վերարտադրությամբ ստացվել է 80 հազար հատ մանրաձուկ, որից 50 հազարը նախատեսվում է 2026-ին բաց թողնել Ձորագետի վերին հոսանքներում»,-ասաց նախարարը:

 

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները