Ռյուտեն ռեկորդային է անվանել Գերմանիայի սպառազինության ծախսերը

1 րոպեի ընթերցում

Գերմանիան զինվում է ռեկորդային տեմպերով. եթե 2021 թվականին երկիրը սպառազինության վրա ծախսել է 70 միլիարդ եվրո, ապա 2029 թվականին այդ թիվը կաճի գրեթե 2,5 անգամ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Ուկրաինայի շուրջ պանելային քննարկմանը։

«Գերմանիան 2021 թվականին պաշտպանության համար 70 միլիարդ եվրո է ծախսել իր տարեկան բյուջեից, բայց 2029 թվականին այդ թիվը կհասնի 160 միլիարդ եվրոյի», - հայտարարել է նա։

 Նրա խոսքով՝ Գերմանիայում «ռեկորդային տեմպերով» ստեղծվում են նոր ռազմական գործարաններ, մասնավորապես, 155 մմ տրամաչափի հրետանային զինամթերքի համար։

«Գերմանիան մտադիր է զանգվածաբար մեծացնել իր զինված ուժերի թվաքանակը։ Եվ ոչ միայն Գերմանիան, այլև Եվրոպայի մյուս  երկրները», - հայտարարել է Ռյուտեն՝ հավելելով, որ Եվրոպայի պետություններն, իր կարծիքով, «դեռևս բավականաչափ  զենք չեն մատակարարում Ուկրաինային»:

Եվրոպա

Ռյուտեն եվրոպացիներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը և չանհանգստանալ Գրենլանդիայի համար

Հայերեն Русский

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով