Իսրայելական հարվածներից Գազայում լրագրողներ են զոհվել

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի Նեթսարիմ, Դեյր ալ-Բալահ և ալ-Բուրեյջ ճամբարների վրա Իսրայելի կողմից արձակված կրակոցների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 11 պաղեստինցի, որոնց թվում՝ 3 լրագրող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պաղեստինցի երեք լրագրողները զոհվել են նկարահանման նպատակով մեքենայով Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նեթսարիմ շրջանի տեղահանվածների ճամբար մեկնելիս։

Պաղեստինի լրագրողների միությունը հայտարարության մեջ նշել է, որ զոհված լրագրողները «կատարում էին մարդասիրական, լրագրողական առաքելություն՝ նկարահանելու և փաստագրելու քաղաքացիական բնակչության տառապանքները»։

Գազայում Եգիպտոսի օգնության գործողությունները վերահսկող կոմիտեի խոսնակ Մուհամմադ Մանսուրը հայտարարել է, որ Իսրայելի կողմից թիրախավորված երեք լրագրողները մարդասիրական առաքելություն էին իրականացնում Նեթսարիմում, որը գտնվում է իսրայելական ռազմական դիրքերից մոտավորապես վեց կիլոմետր հեռավորության վրա։ Նա մեղադրել է իսրայելական կողմին նրանց դիտավորյալ թիրախավորելու մեջ։

Իսրայելի «12-րդ ալիքի» հաղորդմամբ՝ Կահիրեն դեպքի առնչությամբ բացատրություններ է պահանջել Թել Ավիվից։

Իսրայելի բանակից հայտնել են, թե այդ տղամարդիկ ՀԱՄԱՍ-ի անդամներ են եղել և օգտագործել են անօդաչու թռչող սարք, որը մոտեցել է իրենց ուժերին։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր սպանվել է գրեթե 220 լրագրող։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով