Իսրայելը ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի զենքի մաքսանենգության գլխավոր գործակալին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի չորս սահմանային անցակետերի, որոնք «Հեզբոլլահ»-ը օգտագործում էր Հերմելի տարածքում զենքի մաքսանենգության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է բանակի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Սայդայի շրջանում Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել և ոչնչացրել է Մուհամմադ Աուաշային, որը «Հեզբոլլահ»-ի զենքի մաքսանենգության հիմնական գործակալն էր։

Ըստ տեղեկությունների, նա կառավարել է «Հեզբոլլահ»-ի զենքի առաքումները, որոնք մատակարարվել են տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրաքից, Սիրիայից և Պարսից ծոցից։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտարարել է, որ Սայդայի շրջանի Քաննարիթ բնակավայրի վրա Իսրայելի թշնամու օդային հարվածների հետևանքով վիրավորվել է 19 մարդ, այդ թվում՝ լրագրողներ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել ևս 598 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով