Շուրջ 300 հազար աշակերտի ծնող կարող է որպես սոցիալական ծախս հետ ստանալ 3000 դրամ դասագրքերի համար վճարի գծով

3 րոպեի ընթերցում

Ավելի քան 300 հազար աշակերտների՝ աշխատող և եկամուտների հայտարարագիր ներկայացնող ծնողներ կարող են որպես կրթության գծով սոցիալական ծախս հետ ստանալ 3000 դրամ դասագրքերի վարձակալության համար կատարած վճարների գծով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: 

Նախարարը հիշեցրեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը նաև դասագրքերի դիմաց վարձավճարներն է սոցիալական կրեդիտի հնարավորության ներքո դիտարկում: «Եվ սա նշանակում է, որ 5-12-րդ դասարանների սովորող ունեցող յուրաքանչյուր ծնող համապատասխան ընթացակարգով 3000 դրամ միանվագ հետ է ստանում՝ որպես դասագրքերի վարձավճարի փոխհատուցում: Այս ծրագրի շահառու են ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ: Սա բերում է նրան, որ 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերն ամբողջությամբ անվճար են դառնում, քանի որ 3000 դրամը փակում է այն վճարի չափը, որ ծնողները պետք է վճարեն: Մյուս դասարանների պարագայում միջինում 66 տոկոսով վարձավճարը նվազում է»,-ասաց Անդրեասյանը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նկատեց, որ համակարգը թույլ է տալիս եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց եկամտային հարկից 100 հազար դրամ ծախսել կրթության ուղղությամբ, դա նաև արտադպրոցական հաստատություններին բերում է լիցենզավորման դաշտ: 

«Տարբեր անհատներ, իրավաբանական անձինք սահմանված կարգով ներկայացնում են, և կրթական ծրագրերի երաշխավորման թվերն իրոք տպավորիչ են: Այս որոշումն ընդունելուց հետո շուրջ 800 ծրագիր ենք երաշխավորել: Սա ավելի քան 10 անգամ ավելի է, քան նախկինում 1 տարվա ընթացքում էինք երաշխավորում կրթական ծրագրեր»,-ասաց նախարարը: 

Ըստ նրա՝ դաշտն իսկապես զարգանում է: 

«Սոցցանցերում հաճախ եմ տեսնում նաև, որ գովազդում են կրթական ծրագիրը՝ շեշտելով այն հանգամանքը, որ դա երաշխավորված է նախարարության կողմից, հետևաբար համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտի ենթակա ծախս է: Այդ տեսանկյունից կարող եմ ասել, որ շատ մեծ շարժ է սկսվել: Այս տարի դեռևս հունվարը չի ավարտվել, բայց արդեն 100-ից ավելի ծրագրեր երաշխավորել ենք: Դա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթական ծառայությունների շուկան ակտիվ զարգանում է»,-նշեց նախարարը:

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին