Քաղաքականություն

ՀՀ-ն ինքն իրեն պաշտպանելու է օտարերկրյա ազդեցության գործակալներից. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ինքն իրեն պաշտպանելու է օտարերկրյա ազդեցության գործակալներից. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պաշտպանելու է օտարերկրյա ազդեցության գործակալներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

«Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պաշտպանելու է օտարերկրյա ԿԳԲ-ի գործակալներից և օտարերկրյա ազդեցության գործակալներից՝ անկախ նրանից՝ իրենք քաղաքական գործչի փողկապի, թե հոգևոր ծառայողի վեղարի տակ են թաքնված: ՀՀ-ն ինքն իրեն պաշտպանելու է, ՀՀ ժողովուրդն իր պետությանը պաշտպանելու է, Հայաստանի պետությունն իր ժողովրդին պաշտպանելու է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ պետությունն իր դերում է լինելու: Վարչապետը նկատեց՝ 2018-ից ժողովուրդը դժգոհում է իշխանության «թավիշի» համար, 2021-ին տվել է «պողպատյա մանդատ»:

 «Եվ մենք հնարավորինս փափուկ ձևով այդ պողպատյա մանդատը կիրառում ենք: Այդ մանդատը մենք ժողովրդից ստացել ենք: Եվ ժողովուրդը մի բան էլ դժգոհ է, որ մենք բավարար կոշտությամբ չենք օգտագործում այդ մանդատը»,-նշեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում