Նեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու Խաղաղության խորհրդին, որի աշխատանքը կուղղվի Գազայի հատվածում հակամարտության և հնարավոր այլ համաշխարհային հակամարտությունների կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։

Խաղաղության խորհուրդը Թրամփի նախաձեռնությունն է, որն ուղղված է ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորմանը՝ սկսած Գազայի հատվածից։ Ենթադրվում է, որ Թրամփն ինքը ցմահ կգլխավորի այն։

Ավելի վաղ խորհրդին միանալու ԱՄՆ նախագահի հրավերին համաձայնություն են տվել Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Հունգարիան, Վիետնամը, Մարոկկոն, ԱՄԷ-ն։

Մինչդեռ եվրոպական երկրների դիվանագետներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, որ Թրամփը փորձում է փոխարինել ՄԱԿ-ը՝ այլընտրանքային հարթակ ստեղծելով գլոբալ հակամարտությունների կարգավորման համար։

Միացյալ Նահանգներ

Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ին «հարկավոր է թույլ տալ» աշխատել՝ չնայած Խաղաղության խորհրդի ստեղծմանը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ