Բրիտանիան արձագանքել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին վերադարձնելու շուրջ Թրամփի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորությունը փոխզիջման չի գնա իր ազգային անվտանգության հարցերում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը՝ ի պատասխան Չագոս արշիպելագը Մավրիկիոսին վերադարձնելու շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։

«Մեծ Բրիտանիան երբեք չի փոխզիջման չի գնա իր ազգային անվտանգության հարցում։ Մենք այդպես վարվեցինք, քանի որ Դիեգո Գարսիա կղզու վրա գտնվող բազան սպառնալիքի տակ էր այն բանից հետո, երբ դատարանի որոշումները թուլացրին մեր դիրքերը և թույլ չէին տա բազան ապագայում օգտագործել այնպես, ինչպես որոշվել էր», - ասվում է խոսնակի տարածած հայտարարության մեջ։

Վարչապետ Քիր Սթարմերի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ գործարքը «երաշխավորում է Դիեգո Գարսիայում ամերիկա-բրիտանական համատեղ բազայի գործունեություն սերունդներ շարունակ»։

Նա նաև հավելել է, որ Լոնդոնի այդ որոշմանը հրապարակայնորեն աջակցել են ԱՄՆ-ն, Ավստրալիան, «Հինգ աչք» հետախուզական դաշինքի (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա, ԱՄՆ, Նոր Զելանդիա) մյուս անդամները և «հիմնական միջազգային գործընկերները, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան»։

Ավելի վաղ Թրամփը արշիպելագի փոխանցումը Մավրիկիոսին որակել էր «մեծ հիմարության» և «բացարձակ թուլության» ակտ։ Այդ արշիպելագի խոշորագույն Դիեգո Գարսիա կղզում տեղակայված է ամերիկա-բրիտանական ռազմաբազա։

Եվրոպա

Թրամփը «մեծ հիմարություն» է անվանել Բրիտանիայի կողմից Չագոս արշիպելագը Մավրիկիոսին վերադարձնելը

Չագոսը Մավրիկիոսի մնացած մասի հետ նույն բրիտանական գաղութի կազմում էր, սակայն 1965 թվականին Մեծ Բրիտանիան արշիպելագը դարձրեց առանձին վարչական միավոր։ Մավրիկիոսը երեք տարի անց անկախություն ձեռք բերեց, բայց Չագոսն այդպես էլ մնաց բրիտանական սեփականություն։

1966 թվականին ԱՄՆ-ն վարձակալեց Դիեգո Գարսիան և այնտեղ կառուցեց ավիաբազա. արշիպելագի բոլոր 1500 բնակիչներն արտաքսվեցին։ 2017 թվականին Մավրիկիոսը դիմեց ՄԱԿ-ին և հասավ այն բանին, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փորձագիտական ​​եզրակացություն տա այս հարցի վերաբերյալ։ 2019 թ. փետրվարին նման եզրակացություն տրվեց Մավրիկիոսի օգտին։

2025 թ. մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ Մավրիկիոսի հետ համաձայնագիր է ստորագրել Չագոս արշիպելագի ինքնիշխանությունը Մավրիկիոսին փոխանցելու մասին։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ Մեծ Բրիտանիան տարեկան միջին հաշվով 101 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի Մավրիկիոսին Դիեգո Գարսիայի ռազմաբազայի օգտագործման համար, որը պետք է տևի 99 տարի։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ