Մերձավոր Արևելք

Չինաստանը և Ճապոնիան հրավեր են ստացել մասնակցելու Խաղաղության խորհրդին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը և Ճապոնիան հրավեր են ստացել մասնակցելու Խաղաղության խորհրդին

Չինաստանը և Ճապոնիան հրավեր են ստացել՝ միանալու Գազայի հատվածում իրադրության կարգավորման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծվող Խաղաղության խորհրդի աշխատանքին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, Չինաստանի կողմից նման հրավեր ստանալու մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին նույնպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավեր է ստացել՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի աշխատանքին: Այդ մասին հաղորդել է Kyodo  լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությանը: Կընդունվի արդյոք այդ հրավերը, չի նշվում:

Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման հարցով ստեղծվող Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավերներ են ուղարկվել շուրջ 60 երկրի ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում