Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Նոբելյան մրցանակը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիից մեկնելիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն «չի հետաքրքրում» Նոբելյան մրցանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է CNN-ը։

«Նոբելյան մրցանակն ինձ չի հետաքրքրում։ Նախ և առաջ, մի շատ լավ կին զգաց, որ ես արժանի եմ դրան և իսկապես ցանկանում էր, որ ես ունենամ Նոբելյան մրցանակ։ Եվ ես գնահատում եմ դա», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, որն անցյալ շաբաթ Սպիտակ տուն այցելելիս Թրամփին էր նվիրել Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդից ընդունել է նրա Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը

Այնուհետև Թրամփը նշել է, որ Նորվեգիան է կառավարում Նոբելյան մրցանակի շնորհման գործընթացը, չնայած Նորվեգիան բազմիցս հայտարարել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհում է ոչ թե երկրի կառավարությունը, այլ անկախ հանձնաժողովը, որի անդամներն ընտրվում են Նորվեգիայի խորհրդարանի կողմից:

«Եթե որևէ մեկը կարծում է, թե Նորվեգիան չի վերահսկում Նոբելյան մրցանակը, ապա նա սխալվում է։ Նրանք ունեն խորհուրդ, բայց այն վերահսկվում է Նորվեգիայի կողմից, և ինձ համար միևնույն է, թե ինչ է ասում Նորվեգիան։ Ինձ դա իսկապես չի հետաքրքրում, ինձ համար կարևորը կյանքեր փրկելն է», - ասել է ԱՄՆ նախագահը՝ կրկնելով, որ ութ պատերազմ է դադարեցրել և շուտով, գուցե, դադարեցնի իններորդը։

Ավելի վաղ Թրամփը Գրենլանդիայի հետ կապված իր նկրտումները կապել էր Խաղաղության Նոբելյան մրցանակ չստանալու հետ՝ նշելով, որ քանի որ Նորվեգիան իրեն չշնորհեց Խաղաղության Նոբելյան մրցանակ, ապա ինքն այլևս պարտավորված չէ «մտածել միայն խաղաղության մասին»։

Եվրոպա

Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ չստանալուց հետո այլևս պարտավորություն չի զգում «մտածել միայն խաղաղության մասին»

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ