Միացյալ Նահանգներ

Թրամփը 200% մաքսատուրք կսահմանի ֆրանսիական գինիների համար, որպեսզի Մակրոնը միանա Խաղաղության խորհրդին

1 րոպեի ընթերցում

Թրամփը 200% մաքսատուրք կսահմանի ֆրանսիական գինիների համար, որպեսզի Մակրոնը միանա Խաղաղության խորհրդին

Միացյալ Նահանգները մտադիր է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնների համար, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ստիպի միանալ Խաղաղության խորհրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ լրագրողները Թրամփին խնդրել են մեկնաբանել այն, որ Մակրոնը չի պատրաստվում միանալ Խաղաղության խորհրդին։

«Նա նման բա՞ն է ասել։ Դե ինչ, ոչ ոք նրան այնտեղ չի ցանկանում, որովհետև նա շուտով հեռանալու է պաշտոնից», - ասել է Թրամփը։

«Ես 200% մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնների համար, և նա կմիանա, բայց նա պարտավոր չէ միանալ»,- հավելել է Թրամփը։

Հունվարի 19-ին Մակրոնին մոտ կանգնած մի աղբյուր հայտնել էր, որ նա մտադիր է մերժել նախաձեռնությանը միանալու առաջարկը։

Թրամփը հրավերներ է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ։

Նման հրավեր է ստացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդունել է առաջարկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում