Հարավաֆրիկյան Հանրապետությունում 38 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) տեղատարափ անձրևների առաջացրած հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 38-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է SABC տեղական ռադիոկայանը:

Ըստ ռադիոկայանի տեղեկատվության՝ Մպումալանգայի նահանգում հեղեղման հետևանքով զոհվել է 20 մարդ, հարևան Լիմպոպոյի նահանգում՝ 18: Կան անհետ կորածներ, որոնց թիվը ճշտվում է: Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին:

ՀԱՀ իշխանությունները հունվարի 18-ին սահմանել են ազգային աղետի ռեժիմ: Երկրի հյուսիսում և արևելքում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով վնասվել է ավելի քան 3000 տուն, ավերվել են կամուրջներ, ջրի տակ են անցել ճանապարհներ: Մի շարք շրջաններում պարենի պակաս է զգացվում: Առավել տուժած մարզերի բնակիչներին օգնություն ցույց տալու համար գործի է դրվել բանակը: Տարհանման համար օգտագործվում են ուղղաթիռներ:

Երկարատև տեղատարափ անձրևները Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսվել են 2025 թվականի վերջին, իսկ  հունվարի 10-ից դրանք սաստկացել են և առաջացրել բազմաթիվ հեղեղումներ: Օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա օրերին անձրևոտ եղանակը կշարունակվի։

Այժմ սաստիկ տեղումներ են ոչ միայն ՀԱՀ-ում, այլև հարևան երկրներում։ Զիմբաբվեում և Մոզամբիկում հեղեղումներն ավելի քան 100 մարդու կյանք են խլել:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները