Գվատեմալայում եռօրյա սուգ և արտակարգ դրություն է հայտարարված

2 րոպեի ընթերցում

Գվատեմալայի նախագահ Բեռնարդո Արևալոն հայտարարել է երկրի ամբողջ տարածում 30 օր ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ես որոշում եմ ընդունել երկրի ամբողջ տարածքում 30 օրով պաշարողական դրության ռեժիմ սահմանել՝ սկսած այսօրվանից: Դրա նպատակն է երաշխավորել քաղաքացիների պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև գործի դնել պետության ամբողջ ուժը, առաջին հերթին՝ Գվատեմալայի Ազգային քաղաքացիական ոստիկանությունը և բանակը՝ ավազակախմբերի դեմ պայքարելու և նրանց ահաբեկչական գործունեությունը կանխելու համար», - հայտարարել է պետության ղեկավարն իր  ուղերձում, որը հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ:

Նախագահն ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն զիջել քրեական կազմակերպություններին և կշարունակեն խիստ միջոցներ ձեռնարկել իրավակարգի վերականգնման համար: Նրա խոսքով՝ բռնության աճը դարձել է հանցավոր խմբերի պատասխանը բանտերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իշխանությունների  գործողություններին։ Իսկ բանտերում ավելի վաղ տեղի էին ունեցել զանգվածային խռովություններ, գերի էր վերցվել 46 մարդ: Նախագահը հայտնել է, որ անվտանգության ուժերի համատեղ գործողությունների շնորհիվ  պետությանը հաջողվել է լիովին վերականգնել վերահսկողությունը  մի շարք բանտերի նկատմամբ և ազատել բոլոր գերի պահվող անձանց:

Գվատեմալայի օրենսդրության համաձայն, պաշարողական դրությունը կարող է ժամանակավորապես սահմանափակել կամ կասեցնել քաղաքացիական ազատությունները և ընդլայնել անվտանգության ուժերի լիազորությունները՝ ի պատասխան հասարակական կարգի սպառնալիքների։

Արևալոն նաև եռօրյա ազգային սուգ է հայտարարել հանցավոր խմբների հարձակումների զոհ դարձած ոստիկանների մահվան առնչությամբ:

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք