Թուրքիա

Հունաստանը հայտնել է Էգեյան ծովում ընդլայնվելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Հունաստանը հայտնել է Էգեյան ծովում ընդլայնվելու մտադրության մասին

Հունաստանը հայտարարել է, որ կընդլայնի իր տարածքային ջրերը Էգեյան ծովում, չնայած՝ Թուրքիայի անհամաձայնությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հունաստանը ներկայում ունի մեկ ծովային պարկ Էգեյան ծովում, որից բացի, կլինի նաև երկրորդը։

Նախարարն անընդունելի հավակնություններ է որակել թուրքական «Կապույտ հայրենիք» դոկտրինը, որը ենթադրում է Թուրքիայի ծովային ազդեցության ընդլայնում արևելյան Միջերկրական ծովում։

Գերապետրիտիսը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի հարթակում ծովային տարածական պլանավորման քարտեզները թարմացվել են՝ համապատասխանեցնելով Հունաստանի դիրքորոշմանը սահմանների վերաբերյալ։

«Այսօր Հունաստանն ունի այնպիսի փաստարկներ, որոնք երբեք չի ունեցել բանակցությունների սեղանի շուրջ։ «Կապույտ հայրենիքը» չի անհետացել Անկարայի հռետորաբանությունից, սակայն այսօր մենք ունենք ծովային գոտիների վերաբերյալ ամրագրված դիրքորոշումներ՝ ամրագրված եվրոպական իրավական դաշտի մակարդակով»,- հավելել է նա։

 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում