ՀԷՑ-ում ստեղծվել են հանձնաժողովներ «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վթարի հանգամանքները պարզելու համար

2 րոպեի ընթերցում

«Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած խոշորամասշտաբ վթարի հետևանքով առանց հոսանքի մնացած բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 

«Այսօր՝ կեսգիշերն անց, սկսած 02:00-ից հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված եւ կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետեւանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները»,- գրել է Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ իր կարգադրությամբ ՀԷՑ-ում ձևավորվել են երկու առանձին հանձնաժողովներ՝ Անվտանգության և վերահսկողության տնօրինությունում և Տեխնիկական տնօրինությունում։ Հանձնաժողովները, իրարից անկախ ուղղություններով՝ անվտանգային-իրավական և էներգետիկ-տեխնիկական, իրականացնում են ներքին հետաքննություն՝ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու և հետագա ընթացքը պատշաճ կարգավորելու նպատակով։

Նրա խոսքով՝ զուգահեռաբար ստուգողական և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաև նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։

«Կրկին անգամ հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։

Միեւնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել եւ շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի եւ նվիրական ջանքի համար»,- գրել է Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտնել է, որ նախատոնական և տոնական օրերին ՀԷՑ-ում սահմանվել է 24-ժամյա ուժեղացված հերթապահություն Երևանի բոլոր շահագործման շրջաններում և ՀՀ մարզերի էլեկտրացանցերում՝ քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով։

Նրա խոսքով՝ տոնական օրերին չեղարկվել են նաև բոլոր պլանային անջատումները՝ բացառությամբ վթարային անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի։

Հայերեն

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով