Մեծ Բրիտանիան 26,7 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան որպես էներգետիկ օգնություն 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (26,7 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել բրիտանական կառավարության կայքում։

Նշվում է, որ Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան նշում են 100-ամյա պատմական գործընկերության առաջին տարեդարձը նոր նախաձեռնություններով, որոնք անվտանգություն և բարգավաճում են խթանում երկու երկրներում։

«Հայտարարվում է 20 միլիոն ֆունտ ստեռլինգի նոր աջակցության մասին Ուկրաինայում կենսական էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար, մինչ անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ Ռուսաստանի բարբարոսական հարձակումները սաստկանում են», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «ֆինանսավորումը կապահովի կենսականորեն կարևոր արտակարգ աջակցություն՝ երկրի ողջ տարածքում վերանորոգման, վերականգնման, պաշտպանության և էլեկտրաէներգիայի մշակման համար», որպեսզի տներում, հիվանդանոցներում և դպրոցներում էլեկտրականություն և ջեռուցում լինի ձմեռային ծանր պայմաններում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն էր հայտարարել: Կիևում ստեղծվել է արտակարգ էներգետիկ արձագանքի համակարգման շտաբ: Ըստ Կիևի քաղաքապետի՝ պատերազմի չորս տարվա ընթացքում մայրաքաղաքում էներգետիկայի հետ կապված իրավիճակն այժմ ամենաբարդն է:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին