Հայաստանում կներկայացվի նշանավոր քանդակագործ Ֆրիդ Սողոյանի մշակութային ժառանգությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի ռազմավարական ծրագրի իրագործման շրջանակներում՝ մշակութային բաղադրիչի ներկայիս մարտահրավերներին ընդառաջ, ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է «Ֆրիդ Սողոյան» Մշակութային Հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Տիգրան Մանուկյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով, որ հիմնադրամը նպատակ ունի ՀՀ հանրությանը և օտարերկրյա այցելուներին ներկայացնելու հայ նշանավոր քանդակագործ, Գյումրու պատվավոր քաղաքացի, ՀՀ, ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանի արվեստն ու մշակութային ժառանգությունը:

Մշակութային հիմնադրամի առաջնահերթություններից են 2021 թվականից գործող Հուշատուն-ցուցասրահի ամբողջական հիմնանորոգումը և արդիական մշակութային կենտրոնի ստեղծումը՝ հայ արվեստի առավել հանրահռչակման, ուսումնակրթական և վարպետաց դասընթացների, ինչպես նաև մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով, որոնք զգալիորեն կնպաստեն զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Կոմիտեից նշում են, որ զարգացող գործընթաց ապահովելու նպատակով Կոմիտեի նախագահի հետ քննարկման ընթացքում նախանշվել են առաջնահերթ քայլերի իրագործման և փոխհամագործակցության հնարավորությունները։

Հայերեն

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը