Հայաստանը դարձել է MICE Excellence 2026-ի մրցանակակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանը «Լավագույն արտասահմանյան ուղղություն գործարար և կորպորատիվ միջոցառումների անցկացման համար» անվանակարգում դարձել է MICE Excellence 2026-ի մրցանակակիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
«MICE Excellence 2026 մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն առաջադրել էր Հայաստանը՝ «Լավագույն արտասահմանյան ուղղություն գործարար և կորպորատիվ միջոցառումների անցկացման համար» անվանակարգում։
Մրցանակաբաշխության արդյունքներով՝ Հայաստանը ճանաչվել է մրցանակակիր՝ ևս մեկ անգամ հաստատելով իր աճող հեղինակությունն ու ներուժը, որպես գործարար և կորպորատիվ զբոսաշրջության գրավիչ ուղղություն։
Այս կարևոր ձեռքբերումը նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը MICE ոլորտում, ամրապնդում երկրի դիրքերը միջազգային շուկայում և խթանում Հայաստանի ընտրությունը՝ որպես միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և կորպորատիվ միջոցառումների անցկացման մրցունակ ուղղություն»,– ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։