Հայաստանը երկաթուղու վերականգնման առնչությամբ սպասում է ՌԴ գործընկերների արձագանքին

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի գործընկերները որոշում կկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկաթուղային կապի որոշ հատվածների վերականգնման մասով:   

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման հարցի շուրջ ՌԴ-ին արված առաջարկի հետ կապված ՌԴ-ից արձագանք ստացե՞լ են, թե՞ ոչ։

«Իհարկե, այդ հարցը քննարկվել է: Նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ առիթ ունեցել խոսել: Նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսել: Եվ մենք սպասում ենք Ռուսաստանի մեր գործընկերների արձագանքին»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ հայկական կողմի ցանկությունն այն է, որ դա հիմա արվի։

«Գործընթացներ են տեղի ունենում: Այդ գործընթացները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել: Եվ մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն»,-նշեց վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր, որպեսզի Ռուսաստանը, որին կոնցեսիոն կառավարման է հանձնված Հայաստանի երկաթուղային ցանցը, զբաղվի երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի հետ սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի հետ սահման ամբողջական վերականգնմամբ։ Վարչապետը նաև նշել էր, որ եթե ինչ-ինչ խնդիրների պատճառով Ռուսաստանը չի կարողանա անել այդ աշխատանքը, հայկական կողմը պատրաստ է իր վրա վերցնել դա։ 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ