2025-ի ավարտին Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության ՊՈԱԿ-ներին տրվել է 443 մլն 807 հազար դրամ պարգևավճար

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ 2025-ի ավարտին մարզպետի աշխատակազմի ենթակայության այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեցել են տնտեսված գումար, աշխատակիցներին հատկացրել են պարգևավճար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ տեղեկացնելով, որ 443 մլն 807 հազար դրամ գումարը բաշխվել է 4620 աշխատակցի։ Պարգևավճար ստացել է 3085 մանկավարժ, 1535 վարչական և սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի և սպորտի բնագավառի աշխատակից։

Անդրադառնալով պարգևավճարների տրամադրմանը, Դավիթ Առուշանյանը նշեց, որ պարգևավճար ստացել են բոլոր: «Պարգևավճար տրամադրվել է բոլորին՝ տնօրենից մինչև պահակ և հավաքարար՝ տարբեր տոկոսային հարաբերությամբ, բայց դրանք այն ՊՈԱԿ-ներն են, որոնք ունեցել են խնայողություն, իսկ այդ տնտեսումները եղել են տնօրենների և վարչական աշխատողների լավ աշխատանքի  արդյունքում: Միջինացված հաշվարկով ստացվում է մոտ հարյուր հազար դրամի չափով»,-նշեց Դավիթ Առուշանյանը:

Հայերեն

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը