Մարզեր

Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այցելել է Անի համայնք, որտեղ նրան դիմավորել են համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։ Նրանց ուղեկցությամբ նախարար Թորոսյանը եղել է Միասնական սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոնում, որտեղ ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, խորհրդատվության և աջակցության տրամադրման գործընթացին։ Նախարար Թորոսյանը կարևորել է կենսաթոշակների և պետական նպաստների անկանխիկ ստանալու գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների ակտիվացումը, զբաղվածությանը խթանող ծրագրերի առավել լայն հանրայնացումը, ինչպես նաև քաղաքացիների կայուն և երկարաժամկետ աշխատանքի ձեռքբերմանն ուղղված ծրագրերի մասին տեղեկատվության հասանելիության բարձրացումը։

Այնուհետև նախարարը աշխատանքային այցով եղել է նաև Ախուրյան համայնքում, որտեղ նրան ընդունել են համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և Ախուրյանի տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը։ Աշխատանքային խումբը շրջել է կենտրոնում՝ հետևելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, խորհրդատվության և աջակցության տրամադրման գործընթացին։

Աշխատանքային այցի շրջանակում Արսեն Թորոսյանն ու Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել են նաև «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցիալական կացարաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում