Վարչապետ Փաշինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է համարում հետագայում Հայաստանի ու Թուրքիայի սահմանին կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը՝ առնվազն Ախուրիկի և Մարգարայի հատվածներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել ՄԱՀՀԻ  անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկմանը։

«Հայաստան-Թուրքիա սահմանին, ակնհայտ է, որ կամուրջներ պետք է կառուցվեն․ առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետք է կառուցվի, ակնհայտ է, որ Ախուրիկում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։ Ես նաև կանխատեսում եմ ու հավանականությունը մեծ է, որ Իջևան-Ղազախ հատվածում մենք նաև կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում ունենք որոշակի զարգացումներ»,-ընդգծեց վարչապետը։  

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ մեծ հավանակություն կա, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կլինի նաև էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ Խորհրդային ժամանակներից ինչ-որ բաներ դեռևս մնացել են։  

«Այս մասով մասնավոր հատվածից մենք արդեն ազդակներ ստանում ենք․ մասնավոր հատվածն ասում է՝ էլեկտրաէներգիայի մասին կարո՞ղ ենք մտածել, մենք ասում ենք, այո, կարող եք մտածել։ Ինչո՞ւ ենք ասում այո, որովհետև բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ մակարդակում հարցերը, պատկերացումները լուծված են տեսանելի ապագայի համար»,-ասաց ՀՀ վարչապետը։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս