Հայաստանի շուրջ իրավիճակն ու անվտանգային միջավայրն ավելի կայուն երբեք չեն եղել. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Հայաստանի շուրջ իրավիճակն ու անվտանգային միջավայրն ավելի կայուն երբեք չեն եղել, ինչը պայմանավորված է նաև 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումներով և իրականացրած քայլերով։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է ՄԱՀՀԻ  անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագիրը կրող քննարկման ժամանակ։

«Հայաստանի շուրջ իրավիճակն ու անվտանգային միջավայրն ավելի կայուն երբեք չի եղել, Հայաստանը 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 8։00-ի դրությամբ առավել կայուն և պակաս սպառնալիքներ պարունակող միջավայրում չի եղել։ Իհարկե, սրանում դեր ունեն այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել, ինչպես նաև նախօրեին Վաշինգտոնում ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը․ այս ամենը միջավայրն ամբողջությամբ փոխում են»,-ասաց վարչապետը։ 

Նա նաև ընդգծեց, որ այս բոլոր իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է եղել, որի ընթացքում ընդունվել է քառակողմ հայտարարություն (խմբ․՝ Հայաստան, Ֆրանսիա, ԵՄ, Ադրբեջան), որով Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեցին միմյանց տարածքային ամբողջականությունն  ու ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։

Վարչապետ Փաշինյանի բնորոշմամբ՝ հենց այս իրադարձությունից է գործընթացը դրվել մի այնպիսի բանաձևի վրա, որն անխուսափելիորեն հասցրել է ներկա իրավիճակին։

«Իհարկե,  տարբեր սցենարներ կարող էին լինել, 2023 թվականին նաև կարող էին Ղարաբաղի իրադարձությունները տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է, որի պատճառների մասին ես խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահի դերը, որովհետև դրանից հետո տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն՝ Հայաստանում տեղակայվեց ԵՄ դիտորդական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ առաքելություն»,-շեշտեց վարչապետ Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս իրադարձությունը որոշակի տարածություն բացեց ՀՀ-ի համար՝ ինքնահայեցման և մտածելու առումով։ Վարչապետի խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի հետևությունն այն էր, որ Երևանը հասկացավ՝ սեփական հարցերի լուծումները չպետք է ուրիշ որևէ մեկից ակնկալել։

«Մեր արձանագրումն այն էր, որ մեր պրոբլեմները մենք ինքներս պետք է հասկանանք և մենք պետք է որոշումներ կայացնենք, թե մենք ինչ ենք անում և ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ այդ դեպքում միջազգային հանրության օգնությունը և աջակցությունը կլինի շատ ավելի կոնկրետ և առարկայական։ Մենք հասկացանք, որ հնարավոր չէ այս թնջուկից դուրս գալ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անքակտելիությունը ճանաչելու։ Եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թվականի հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր ամբողջ աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանը և տարածաշրջանն այսօր քայլ առ քայլ՝ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարթությունում, վեր է ածվում կայունության, անվտանգության միջավայրի, ինչը շատ մեծ ձեռքբերում է։

Հայերեն English Français Русский Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում