Իրանում, ըստ ակտիվիստների, զոհերի թիվը գերազանցել է 2500-ը. Թրամփը խոստացել է օգնել

2 րոպեի ընթերցում

Իրանում դեկտեմբերի 28-ից շարունակվող հակակառավարական ցույցերի զոհերի թիվն, ըստ ակտիվիստների, հասել է 2571-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում տեղակայված «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը»։

Ըստ ակտիվիստների տրամադրած տվյալների՝ զոհերից 2403-ը ցուցարարներ են, իսկ 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Զոհերի թվում կա 12 երեխա։ Խումբը նշել է 18 100 մարդու ձերբակալության մասին։

Իրանի պետական հեռուստատեսությունը ևս հայտնել է, որ ցույցերի ընթացքում կան «բազմաթիվ նահատակներ», սակայն նրանց պաշտոնական թիվը դեռ չի հաղորդվել։

Զոհերի թվի մասին տեղեկությունների հայտնվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է. «Իրանցի հայրենասերներ, շարունակեք ցույցերը, գրավեք ձեր կառույցները»։

Նա հավելել է, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև «չդադարեն ցուցարարների անմիտ սպանությունները»։ Թրամփը նաև գրել է, որ «օգնությունը ճանապարհին է»։

Ավելի ուշ, սակայն, Թրամփը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը սպասում է ցուցարարների մահվան թվի վերաբերյալ ճշգրիտ զեկույցի՝ նախքան համապատասխան կերպով գործելը։

«Ինձ թվում է, որ նրանք իրենց շատ վատ են պահել, բայց դա հաստատված չէ», - ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Իրանի անվտանգության ուժերին։

Թրամփը ցույցերի ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ իրանցի ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում ԱՄՆ-ն կմիջամտի։ Նա չէր բացառել ռազմական միջամտության տարբերակը։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ «Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպաններն են» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իրան

Իրանի անվտանգության ուժերը հայտարարել են Իսրայելի հետ առնչվող ահաբեկչական խմբավորումների ձերբակալման մասին

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ