ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել Իրանին դադարեցնել ցուցարարների դեմ բռնությունները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկն Իրանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների դեմ բռնությունն ու ճնշումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Խաղաղ ցուցարարների սպանությունները պետք է դադարեցվեն, իսկ ցուցարարներին «ահաբեկիչներ» անվանելը նրանց նկատմամբ բռնությունն արդարացնելու համար անընդունելի է», - հայտարարության մեջ ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։

Մատնանշելով 2022 թվականին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ալիքը՝ Տյուրկն ասել է, որ ցուցարարները ձգտել են երկրի կառավարման մեջ «հիմնարար փոփոխությունների», «և կրկին իշխանությունների արձագանքը բիրտ ուժ կիրառելն է՝ փոփոխությունների օրինական պահանջները ճնշելու համար»։

«Այս սարսափելի բռնության ցիկլը չի ​​կարող շարունակվել», - հավելել է նա։

Տյուրկը «չափազանց մտահոգիչ» է համարել դատական ​​պաշտոնյաների որոշ հրապարակային հայտարարություններ, որոնցում նշվում է ցուցարարների դեմ մահապատժի կիրառման հեռանկարը՝ արագացված դատական ​​​​վարույթի միջոցով։

«Իրանցիներն իրավունք ունեն խաղաղ ցույցեր անցկացնելու։ Նրանց բողոքները պետք է լսվեն և քննարկվեն, այլ ոչ թե գործիք դառնան որևէ մեկի համար», - ասել է Տյուրկը։

ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 646-ի։ Ըստ գործակալության տվյալների՝ զոհվածներից 512-ը ցուցարարներ են, իսկ 134-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Նշվում է, որ երկու շաբաթ տևած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10 700 մարդ։ Թեհրանն առայժմ զոհերի պաշտոնական թիվ չի հայտնել։

Իրան

Իրանը մեղմացրել է որոշ սահմանափակումներ ցույցերի ընթացքում զոհերի աճի ֆոնին

Հայերեն Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան