ՀՀ-ում նվազել են բենզինի և դիզվառելիքի գները. Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական բենզին՝ շեշտելով, որ իր համար հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։

«Ադրբեջանից ներմուծվել է հիմնականում Premium տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ Հայաստանում Premium տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով և նախկին 510 դրամի փոխարեն մեկ լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ 

Երկու օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և դիզվառելիքի նվազագույն գինն այս ընթացքում նվազել է 2 տոկոսով։ Նաև Regular տեսակի բենզինի գինն է նվազել՝ դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8 տոկոսով։ Այսինքն՝ եթե դեկտեմբերի 11-ին Regular տեսակի բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի և խաղաղության արդյունքներն ու օգուտներն են»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է՝ պետք է ընդունել, որ այս ընթացքում Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ քննադատություն կա. «Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում և փողերն ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա, Ադրբեջանում էլ ասում են՝ բենզինը և դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերը և զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա։ Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չեն, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ, և այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն»,- ընդգծել է վարչապետը։

Նա նաև հավելել է, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում և քաջալերում են այն ընկերությունները և շրջանակները, որոնք նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել. «Եվ նրանք հիմա ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի և վերջնականապես վերանալու են, ինչից օգտվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը, ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունն անում է»,- եզրափակել է Փաշինյանը։

2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ Ադրբեջանական բենզինը ներկրած ընկերությունները սկսեցին Հայաստանում Premium տեսակի բենզինը վաճառել 430 դրամով՝ մեկ լիտրի դիմաց. նախկինում մեկ լիտրի գինը 510 դրամ էր։ 2026 թվականի հունվարի 7-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վառելիքի երկրորդ խմբաքանակն է մատակարարում Հայաստան՝ 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին:

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում