Իսրայելի բանակը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ կապված անսպասելի սցենարների

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Իսրայելի բանակը մշտապես ​​​​պատրաստ է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի լույսի ներքո ցանկացած «անսպասելի սցենարի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսնակը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Վերջին օրերին Իրանում տիրող իրավիճակի մասին բազմաթիվ լուրեր են տարածվել։ Ինչպես նախկինում պարզաբանվել է, Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է պաշտպանության և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է անակնկալ սցենարների։ Իրանում բողոքի ցույցերը ներքին գործ են», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, նա կոչ է արել հանրությանը չվստահել չստուգված տեղեկատվության աղբյուրներին:

«Մենք շարունակում ենք պարբերաբար գնահատել իրավիճակը և կտեղեկացնենք ձեզ ցանկացած փոփոխության մասին, եթե դրանք տեղի ունենան: Ես շեշտում եմ՝ մի տրվեք լուրերին», - ընդգծել է Դեֆրինը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում պատրաստ է միջամտել և օգնության հասնել իրանցի ժողովրդին։ Թեհրանն, ի պատասխան այս հայտարարությունների, հայտնել էր, որ պատրաստ է հակահարված տալ Իսրայելին և ԱՄՆ ռազմական բազաներին, եթե ենթարկվի հարձակման։

Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։

Իրան

ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին