Իրան

ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ

Միացյալ Նահանգների ցանկացած հարձակում Իրանի վրա կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա հարձակումների՝ որպես «օրինական թիրախների»։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: 

The Times of Israel-ը իր հերթին հաղորդում է, որ Իրանի հայտարարություններից հետո Իսրայելի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։

Ավելի վաղ, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկիրը «ձգտում է ազատության, ինչպես երբեք», և զգուշացրել էր Թեհրանի իշխանություններին, որ ԱՄՆ-ն կարող է միջամտել, եթե կառավարությունը կրակ բացի խաղաղ ցուցարարների վրա:

The New York Times-ի տվյալներով՝ վերջին օրերին ԱՄՆ զինվորականները նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Իրանի դեմ ռազմական հարվածների մի քանի տարբերակ։

Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են դեկտեմբերի 28-ին՝ տարածվելով Թեհրանում և տասնյակ քաղաքներում: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում