Շունը հաչում է, քարավանը՝ գնում. Ռուբինյանն արձագանքել է Սոլովյովի հայտարարությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությանը, թե «Հայաստանը կորցնելը դեմ է Ռուսաստանի ազգային շահերին», և հատուկ ռազմական գործողություն պետք է իրականացնել ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև ՌԴ ազդեցության գոտի համարվող այլ տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձագանքելով Սոլովյովի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Շունը հաչում է, քարավանը` գնում: Շունն այս դեպքում ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի մտերիմ ընկեր և հայրենակից Սոլովյովն է, իսկ քարավանը` մեր սիրելի երկիրը, որը գնում է դեպի անշրջելի խաղաղություն և զարգացում»։