Թրամփն Ազգային անվտանգության խորհրդի հետ կքննարկի Իրանի նկատմամբ գործողությունների հարցը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին խորհրդակցություն կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրանի նկատմամբ հետագա գործողությունները քննարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի երկու աղբյուրների խոսքով, Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ գործողությունների մի շարք հնարավոր ռազմական տարբերակներ՝ կապված երկրում զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների դեմ իրանական իշխանությունների կողմից ուժի կիրառման հետ։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ Թրամփի կողմից քննարկվող տարբերակները չեն ենթադրում զորքերի տեղափոխում Իրան։

Նախորդ օրը Թրամփը Իրանում տեղի ունեցող բողոքների ֆոնին հայտարարել է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել իրանցի ժողովրդին։ «Իրանը ձգտում է ազատության, հնարավոր է, ինչպես երբեք նախկինում։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել», - գրել էր նա TruthSocial սոցցանցում։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Իրանական կողմը ցույցեր հրահրելու մեջ է մեղադրում ԱՄՆ-ին և Իսրայելին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 12-ին հայտարարել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։

Իրան

Իրանում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է. Արաղչի

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում