Լոնդոնը մտադիր է ավելի քան 500 կմ հեռահարությամբ նոր հրթիռ մշակել Կիևի համար

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինայի համար նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ մշակել 200 կիլոգրամանոց  մարտագլխիկներով, որոնք կարող են թիրախներ խոցել ավելի քան 500 կմ տարածությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։

««Nightfall» նախագծի շրջանակում Մեծ Բրիտանիան ավելի քան 500 կմ հեռահարությամբ ցամաքային բազավորման բալիստիկ հրթիռների արագ մշակման մրցույթ է հայտարարել, որոնք նախատեսված են ուժեղ էլեկտրամագնիսական խանգարումներով վտանգավոր տեղամասերում աշխատելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրվում է, որ այս հրթիռները, որոնք 200 կիլոգրամանոց մարտագլխիկ կունենան, կարելի կլինի արձակել տարբեր հարթակներից։ Լոնդոնը հուսով է, որ կկարողանա արտադրել «ամսական 10 համակարգ՝ յուրաքանչյուր հրթիռն առավելագույնը 800 հազար ֆունտ ստեռլինգ (1 միլիոն դոլար) արժողությամբ»։

«Նախագիծն ուղղված է բրիտանական պաշտպանական արդյունաբերության զարգացմանը, ինովացիաների և աճի աջակցմանը, ինչպես նաև 2026 թվականին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ընդլայնմանը», - ընդգծել են գերատեսչությունում։

Նոր հրթիռների մշակման պայմանագրերը նախատեսվում է կնքել մարտին։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին