Հալեպում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

1 րոպեի ընթերցում

Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 129-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական SANA գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության վարչության լրատվական գրասենյակի տնօրեն Մունիր ալ-Մուհամմադը։

Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման և բնակիչների անվտանգ վերադարձի ապահովման մասին։ Հայտարարության համաձայն՝ Շեյխ Մակսուդ թաղամասը լիովին մաքրվել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (ՍԴՈւ) դիրքերում առկա ականներից և պայթուցիկ նյութերից։ Թաղամասում գտնվող զինյալները տեղափոխվել են Սիրիայի հյուսիս-արևելք։

Աֆրինի շրջանի վարչակազմը հայտարարել է Հալեպի Աշրաֆիե թաղամաս բնակիչների առաջին խմբի վերադարձի մասին։

Հալեպի նահանգապետարանի տվյալներով՝ Շեյխ Մակսուդը, Աշրաֆիե, Բանի Զեյդ և շրջակա թաղամասերը լքել էին մոտ 140000 մարդ, որոնց մեծ մասը ուղևորվել էր դեպի Աֆրին քաղաք։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան