Իսրայելն ինտենսիվ հրետակոծում է Լիբանանի տարածքները

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավային մի շարք շրջանների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հարձակումներ են իրականացվել Նաբի Իսմայիլ շրջանի Բրիտալի լեռների, ինչպես նաև Դեյր Զահրանի և Հումին ալ-Ֆաուկա բնակավայրերի շրջակա տարածքների ուղղությամբ։

«Հեզբոլլահ»-ի հրապարակման համաձայն՝ իսրայելական ուժերը մինչ այժմ իրականացրել են մոտ 25 հարված Լիբանանի տարածքում։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի կառույցներին։

«Հարվածների շրջանակներում ԻՊԲ-ն թիրախավորել է զենքի պահեստներ և զենքի արտադրության վայր, որոնք օգտագործվում էին «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության վերականգնման և ռազմական հզորացման համար։ Բացի այդ, հարվածներ են հասցվել մի քանի արձակման կետերի և հրթիռային կայանքների, ինչպես նաև ռազմական կառույցների», - նշվում է հայտարարության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ շուրջ 600 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Աշխարհ

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական գյուղեր

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով