Օրբանը քննադատել է Կիևի համար 800 մլրդ եվրո հատկացնելու ԵՄ-ի պլանները

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելին մեղադրել է այն բանում, որ Կիևին Եվրամիության կողմից 800 միլիարդ եվրո հատկացնելը կծանրաբեռնի հունգարացի հարկատուներին. նրա խոսքով, միջոցները, որն Ուկրաինան խնդրում է հաջորդ 10 տարվա համար, կբավարարի հունգարացիների կենսաթոշակները 40 տարի վճարելու համար։

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հունվարի 3-ին հայտնել է, որ վերականգնման և տնտեսական աճի համար Ուկրաինային առաջիկա 10 տարվա ընթացքում հարկավոր է 800 միլիարդ դոլար։ Նրա խոսքով, Կիևն ակնկալում է այս գումարը ստանալ դրամաշնորհների, փոխառությունների և մասնավոր ներդրումների միջոցով։

«Ուկրաինան այնքան շատ գումար է խնդրում հաջորդ 10 տարվա համար, որ այն բավարար կլինի հունգարացիների կենսաթոշակները 40 տարի ապահովելու կամ բոլոր ընտանիքների աջակցությունը 60 տարի ապահովելու համար: Ահա թե ինչ է ներկայացնում այդ 800 միլիարդ եվրոն, որն Ուկրաինայի վարչապետն ուզում է Բրյուսելից։ Իսկ Բրյուսելն, իր հերթին՝ մեզանից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Օրբանի խոսքը X սոցցանցում մեջբերում է Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։

Կովաչի հրապարակման համաձայն, Օրբանը ԵՄ-ին մեղադրում է այն բանում, որ նրա կարգադրություններն աստիճանաբար ի չիք կդարձնեն ընտանեկան աջակցության ծրագրերը և հունգարացի հարկատուներին կծանրաբեռնեն հարաճուն եկամտահարկով, որպեսզի այդ գումարն ուղղվի «Ուկրաինայում կոմունալ ծառայությունների վճարմանը»։

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ

Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է