Եվրոպա

Զելենսկին ժամանել է Կիպրոս՝ ԵՄ ղեկավարության հետ հանդիպման

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ժամանել է Կիպրոս՝ ԵՄ ղեկավարության հետ հանդիպման

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Կիպրոս, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ ինչպես այդ երկրի, այնպես էլ Եվրամիության ղեկավարության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։

Խոսնակը նշել է, որ այցի ընթացքում Զելենսկին կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի և Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիի հետ։

Նա նաև կմասնակցի ԵՄ խորհրդում Կիպրոսի Հանրապետության նախագահության բացման արարողությանը, կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Հունվարի 6-ին Զելենսկին Փարիզում մասնակցել էր «Կամեցողների կոալիցիայի» երկրների ղեկավարների հանդիպմանը, որտեղ քննարկվել էր, այդ թվում, Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում