Աշխարհ

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը կղեկավարի Օլեգ Իվաշչենկոն

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը կղեկավարի Օլեգ Իվաշչենկոն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օլեգ Իվաշչենկոյին, որը մինչ այս ղեկավարում էր Ուկրաինայի արտաքին հետախուզության գլխավոր վարչությունը, նշանակել է երկրի հետախության գլխավոր վարչության ղեկավար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Unian-ը։

«Այսօրվանից Օլեգ Իվաշչենկոն մեր երկրի ծառայությունը կշարունակի և կիրականացնի ռուսական ռազմական ներուժի սահմանափակման առաջադրանքները՝ որպես Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար»,- «Տելեգրամ»-ի իր էջում գրել է Զելենսկին։

Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին նշանակել էր նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական էր տվել նոյեմբերի 28-ին։ Երմակը հրաժարական էր տվել ուկրաինական ատոմակայանների օպերատորի՝ «Էներգոատոմի» շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում