ԿԳՄՍ նախարարը Լուսակն գյուղի նորակառույց դպրոցում ներկա է գտնվել Ամանորի տոնական միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այցելել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի նորակառույց դպրոց և ներկա եղել Ամանորի տոնական միջոցառմանը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ժամանակի բոլոր պահանջներին համահունչ նոր դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակում: Մինչև 100 սովորող հզորությամբ կառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով, ջեռուցվում է արևային կայաններով: Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան: Նորակառույց դպրոցը շահագործման է հանձնվել այս ուսումնական տարում. երկար տարիներ Լուսակնում դասերը կազմակերպվել են անմխիրթար շենքային պայմաններում:

Ամանորի բարձր տրամադրությունն այստեղ կրկնակի է, քանի որ երեխաները նաև նոր միջավայրում սովորելու տոնն են նշում: Դպրոցում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ Ամանորի խորհրդի և ավանդական ծիսակարգերի ու սովորույթների մասին։

Այցին մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը,  Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հասմիկ Ավագյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ԲԿԳ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։ Բարձրաստիճան հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել ուսումնական պայմաններին, շնորհավորել երեխաներին և մանկավարժներին` գալիք տոների և նոր դպրոց ունենալու առիթով:

«Դպրոցի այս պայմանները ստեղծվել են ձեզ համար՝ ապահովելու լավագույն կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները։ Ներկայում շուրջ 200  հաստատություններում  կատարվում են դպրոցաշինության մեծ ծավալի աշխատանքներ, որոնք լինելու են շարունակական: Կառավարության առաջնային նպատակը բոլոր երեխաների համար կրթության լավագույն պայմանների ապահովումն է:  Մեզ համար կարևոր է նաև լսել ձեզ, որպեսզի լավարկենք մեր  հետագա աշխատանքը և միասին առաջ գնանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ այս ձևաչափով այցեր են լինելու նաև այլ դպրոցներ:  

Նախարարը երեխաների հետ զրույցում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության  գործունեության հիմնական ուղղությունները` ըստ համակարգման ոլորտների:

ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի բոլոր 36 աշակերտներին հանձնվել են ամանորյա նվերներ, այդ թվում՝ գեղարվեստական գրքեր, գրենական պիտույքներ և այլն։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և շարունակական համագործակցության համար։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին