Հրադադարի հաստատման համար Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռազմական գործողությունները դադարեցնելու համար ուկրաինական կողմը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Դոնբասից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ նախորդ օրը արած հայտարարությունն այն մասին, որ Կիևը պետք է պատասխանատու քաղաքական որոշում կայացնի Դոնբասի վերաբերյալ՝ ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու համար։

«Սա նշանակում է ռեժիմի զինված ուժերի դուրսբերում Դոնբասի վարչական սահմաններից այն կողմ», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։

Մամուլի քարտուղարին հարցրել են, թե արդյոք սա վերաբերում է միայն Դոնբասին, թե՞ Խերսոնի և Զապորոժիեի մարզերին՝ մամուլի քարտուղարը չի հստակեցրել, սակայն հիշեցրել է դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը․

«Այստեղ, հավանաբար, տեղին կլինի հիշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը, որտեղ նա, դիմելով իր ուկրաինացի զրուցակիցներին, հիշեցրել է նրանց, որ Ուկրաինան կորցնում է հողեր և կշարունակի կորցնել դրանք, և որ վաղվա իրավիճակը տարբեր կլինի այսօրվանից»։

Պեսկովը հայտնել է նաև, որ առաջիկայում սպասվում է նոր հեռախոսազրույց Պուտինի և Թրամփի միջև, որի ժամանակ էլ երկու երկրի ղեկավարները կքննարկեն ուկրաինական հարցով ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին բանակցությունները։

Միացյալ Նահանգներ

Շատ մոտ ենք խաղաղությանը․ Թրամփը մանրամասներ է ներկայացրել Զելենսկիի հետ հանդիպումից

 

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ