Աշխարհ

Ուկրաինայի նախագահի և եվրոպական երկրների առաջնորդների միջև զրույցը կանցկացվի առանց Դոնալդ Թրամփի. Reuters

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահի և եվրոպական երկրների առաջնորդների միջև զրույցը կանցկացվի առանց Դոնալդ Թրամփի. Reuters

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական երկրների առաջնորդների միջև շաբաթ օրը կայանալիք հեռախոսազրույցը տեղի կունենա առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շաբաթ օրը կմասնակցի Թրամփի, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ զրույցին։

«Զելենսկին շաբաթ օրը կզանգահարի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և այլ եվրոպացի առաջնորդների»,-ավելի ուշ հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով նաև Եվրահանձնաժողովի խոսնակին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում