Չինաստանի բանակն ամրապնդել է ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ․ պաշտպանության նախարարություն

2 րոպեի ընթերցում

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը 2025 թվականին խորացրել է ռազմավարական երկխոսությունը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը։

«Ընթացիկ տարում (Չինաստանի) ռազմական դիվանագիտությունը սերտորեն կապված է մնացել պետական ​​և կուսակցական ընդհանուր առաջնահերթությունների հետ, այն իրականացվել է բարձրագույն ղեկավարության ռազմավարական ցուցումներին համապատասխան՝ կենտրոնանալով մարտական ​​պատրաստվածության վրա, - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ - Առաջին հերթին մենք ամրապնդել ենք ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական կողմի հետ»։

Չժան Սյաոգանը հիշեցրել է, որ 2025 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունն այցելել է Ռուսաստան։ Նա վկայակոչել է այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են հունիսին Ցինդաոյում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, ինչպես նաև Չինաստանի և ՌԴ-ի զինված ուժերի համատեղ ծովային զորավարժությունները և նրանց ռազմավարական օդային պարեկությունը։

Ինչպես նշել է պաշտոնական ներկայացուցիչը, նման փոխգործակցության ընթացքում Չինաստանի բանակը ցուցաբերել է ակտիվ դիրքորոշում, գործադրել ջանքեր՝ համագործակցության «նոր հորիզոններ բացելու» համար:

Հայերեն Русский

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին