ՃՇՀԱՀ-ը համալրվեց 80 մասնագիտական գրքով. համալսարանն ակտիվացնում է գիտակրթական համագործակցությունը ռուսական բուհերի հետ

6 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համալրվեց շինարարության ոլորտին առնչվող 80 միավոր մասնագիտական գրականությամբ, համալսարանն ակտիվացնում է գիտակրթական համագործակցությունը ռուսական բուհերի ու կազմակերպությունների հետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 25-ին ՃՇՀԱՀ այցելեցին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության, «Ռուսական հումանիտար առաքելություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչության ղեկավարները, աշխատակիցներն ու նվիրեցին գրքերը:  

«Մեր համալսարանը տարիների ընթացքում հաստատել է փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն ՌԴ բուհերի և կազմակերպությունների հետ: Այդ համագործակցության շրջանակում իրականացվում են համատեղ գիտագործնական և նախագծային ծրագրեր՝ ճարտարապետության, շինարարության և դիզայնի ոլորտներում, կազմակերպվում են մասնագետների պատրաստում և վերապատրաստում, ինչպես նաև փոխադարձ մասնակցություն միջազգային գիտաժողովների, սեմինարների, ամառային դպրոցների»,-ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը: 

Նա այս համատեքստում առանձնակի ընդգծեց համալսարանում գործող «Ռուսասց լեզվի կենտրոն»-ի գործունեությունը: Կենտրոնը հիմնադրվել է 2020թ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աջակցությամբ: Առաջիկայում համալսարանում կայանալիք համակարգային փոփոխությունների շրջանակում այն կվերանվանվի «Ռուսական կենտրոն»: Անվանափոխությունն ինքնանպատակ չէ, ճարտարապետության և շինարարության բուհում նման անվանմամբ կենտրոնի առկայությունը համագործակցության ավելի լայն հնարավորություններ կտա:  

Ռեկտորը հույս հայտնեց, որ կենտրոնը կշարունակի ավելի մեծ ներուժով հանդես գալ որպես կարևոր հարթակ՝ ուսանողների լեզվամշակութային, կրթական, մասնագիտական զարգացման հնարավորություններն ընդլայնելու համար: 

Նա նշեց՝ գործընկերները համալսարանը համալրեցին մասնագիտական հարուստ գրականությամբ:

«Այս նախաձեռնությունը մեր միջև ձևավորված գիտակրթական համագործակցության շարունակության և զարգացման հստակ վկայությունն է: Դա հնարավորություն է տալիս մեր ուսանողներին և հետազոտողներին քայլել ժամանակի պահանջներին համահունչ՝ օգտվելով գիտական արդի ձեռքբերումներից»,-նշեց Բարսեղյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ նախաձեռնությունները կունենան շարունակական զարգացում և կծառայեն կրթության, գիտության ու մշակութային երկխոսության ամրապնդմանը: 

ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ևս հույս հայտնեց, որ «Ռուսական կենտրոն»-ը կզարգանա ու կամրապնդվի: 

Ֆաֆիլովն ընթերցեց Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո) ղեկավար Եվգենի Պրիմակովի շնորհակալագիրը՝ ուղղված համալսարանի ռեկտորին. ««Ռոսսոտրուդնիչեստվո»-ն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում ռուս-հայաստանյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը Ձեր ակտիվ մասնակցության և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ու Երևանում գտնվող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աշխատանքներին աջակցելու համար: Ձեր մասնակցության և դասախոսների, ուսանողների ներգրավվածության շնորհիվ անցկացվում են նշանակալի միջոցառումներ, որոնք նպաստում են Ռուսաստանի հետ մշակութային կապերին և խթանում ռուսաց լեզուն ու մշակույթը Հայաստանի մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս»: 

Պրիմակովն ընդգծել էր՝ անհամբեր սպասում են համատեղ նախագծերի շուրջ շարունակական արդյունավետ համագործակցությանը: 

Ապա Ֆեֆիլովը շնորհակալագիրը փոխանցեց ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանին:

Համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանն ընդգծեց ռուսական մասնագիտական բուհերի և կազմակերպությունների հետ ձևավորված ամուր համագործակցության մասին:

 «ՃՇՀԱՀ-ն ունի ակտիվ ու բազում տարիների համագործակցության Ռուսաստանի մասնագիտական այնպիսի բուհերի, կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Մոսկվայի պետական շինարարական համալսարանը, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանը և այլ համալսարաններ, կազմակերպություններ, որտեղ իրականացվում են մասնագիտական հետազոտություններ: Նաև իրականացվում է  երիտասարդ գիտնականների, մասնագետների վերապատրաստում Մոսկվայի գեոդեզիայի պետական համալսարանում, որից հետո մասնագետները վերադառնում ու աշխատում են մեր համալսարանում: Համատեղ կազմակերպել ենք գիտաժողովներ: Ներկայում ընթացքի մեջ են վերապատրաստման դասընթացներ մեր ուսանողների համար»,-ասաց Վարդգես Եդոյանը:

Նա նշեց, որ ռուսական բուհերից բացի, համալսարանը համագործակցություն ունի նաև եվրոպական, չինական բուհերի հետ: Բուհն ունի 101 համագործակցության պայմանագիր: Եվրոպական՝ հատկապես ֆրանսիական, իտալական, շվեյցարական բուհերի հետ համագործակցությունն առավել ակտիվ է: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիպլոմները ճանաչելի են եվրոպական այդ երկրներում, շրջանավարտները կարողանում են այդ երկրներում աշխատանքի անցնել:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն