Նիգերիայում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով կա 5 զոհ, 35 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Նիգերիայի հյուսիսարևելյան Մայդուգուրի քաղաքի մզկիթում աղոթքի ժամանակ դեկտեմբերի 24-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել։ Ըստ ոստիկանության՝ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Բորնոյի նահանգի ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ մահապարտի գոտու բեկորներ։

Այս պայթյունը հերթական հարձակումն է Նիգերիայի հյուսիսային շրջանում, որտեղ երկիրը պայքարում է մի քանի զինված խմբավորումների, այդ թվում՝ «Բոկո Հարամ»-ի և դրանից անջատված «Իսլամական պետություն Արևմտյան Աֆրիկայի նահանգ» խմբավորման դեմ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2009 թվականից ի վեր հարձակումների հետևանքով զոհվել է մի քանի հազար մարդ, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են։

Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, սակայն մահապարտ ահաբեկիչների օգտագործումը մեծապես վերագրվում է «Բոկո Հարամ» իսլամական զինյալ խմբավորմանը, որը նախկինում պատասխանատվություն է ստանձնել Նիգերիայի հյուսիս-արևելքում նմանատիպ բազմաթիվ հարձակումների համար։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում