Թուրքիա

Թուրքիան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջընթացին. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջընթացին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցամբ՝ այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։ 

Նշվում է, որ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը գոհունակություն է արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Թուրքիան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացին»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում