Եվրոպա

Վուչիչը հայտնել է Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման մասին

1 րոպեի ընթերցում

Վուչիչը հայտնել է Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Ռուսաստանից գազի մատակարարումների պայմանագիրը մինչև 2026 թ. մարտի 31-ը երկարաձգելու մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Մենք պայմանագիր ունենք գազի մատակարարումը ևս երեք ամսով՝ մինչև մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ. այնպես որ, մարդիկ կարող են հանգիստ քնել։ Սերբիան առաջիկա ձմռանը կունենա բավականաչափ և՛ էլեկտրական էներգիա, և՛ առատ գազ», - ասել է Վուչիչը լրագրողների հետ զրույցում։

Սերբիան մեծապես կախված է ռուսական գազից, որը մատակարարվում է «Թուրքական հոսք» խողովակաշարով, և իր գազի մեծ մասը ստանում է «Գազպրոմ»-ից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում